բնակարան
165,000 $

Երևան , Արաբկիր , Գյուրջյան փողոց

Նկարագրություն

Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Նոր Նորքի 3-րդ զանգվածում, Գյուրջյան փողոցում։ Գտնվում է 8 հարկանի շենքի 8-րդ հարկում, ընդհանուր մակերեսը 86 քմ է, որից ճաշասենյակ՝ 23,5 քմ, ննջասենյակ՝12,5 քմ, ննջասենյակ՝ 11,5 քմ, խոհանոց՝ 11 քմ, լոգասենյակ՝ 7,5 քմ, զգեստասենյակ՝ 2 քմ, բաց պատշգամբ՝ 2 քմ, բաց պատշգամբ՝ 4 քմ։

Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով, առկա է օդորակիչ։ Լոգասենյակի, խոհանոցի եւ միջանցքի հատակը տաքացվող է։ Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով եւ կերամոգրանիտով։ Լոգասենյակը երեսպատված է կերամոգրանիտով, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ, ջակուզիի համար հատված է նախատեսված։ Սենյակները համալրված են նորաոճ կահույքով, ապահովված են տեխնիկայով։ Բնակարանն ունի նաեւ զգեստասենյակ եւ բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ 

Շենքում գործում է անխափան վերելակ։

Բնակարանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմացի շենքում։ Շենքի առաջին հարկում գործում է <<Զովք>> սուպերմարկետը։ Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բանկի մասնաճյուղերն ու տրանսպորտի կանգառը։ 

Վաճառվում է ամբողջ գույքի եւ տեխնիկայի հետ միասին։

Կոդ :
A00214
Սենյակներ:
3
Գույքի տեսակը :
Բնակարաններ
Մակերես:
86 Քմ․
Հարկ
8 /8
Վերանորոգում:
Կապիտալ վերանորոգված
Տեսանյութեր
Վարկի հաշվիչ

Ձեր ամսեկան վճարն է՝ $ 0.00